Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օր 26

Օր 26
28.03.2025 | 14:32

Այսօրվա աստվածաշնչյան ընթերցանությունը, որ առաջարկվում է armchurch հավելվածի կողմից շատ խրատական է

Երկրորդ օրենք 9.11-23

11 Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ Տէրն ինձ տուեց քարէ երկու տախտակները՝ ուխտի տախտակները: 12 Տէրն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրէն դարձաւ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը: Նրանք արդէն շեղուել են այն ուղուց, որ պատուիրել էիր նրանց, եւ իրենց համար ձուլածոյ կուռքեր են պատրաստել”: 13 Տէրն ինձ ասաց. “Քեզ հետ խօսել եմ մէկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. տեսայ քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է: 14 Թո՛յլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկրի երեսից եւ քեզ աւելի մեծ, հզօր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են”: 15 Ես դարձեալ իջայ լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքուած էր կրակով: 16 Տեսնելով, որ մեր Տէր Աստծոյ առջեւ մեղք էք գործել՝ ձեզ համար ձուլածոյ կուռքեր էք պատրաստել, շեղուել էք այն ուղուց, որ Տէրն էր պատուիրել, 17 վերցրի իմ ձեռքի երկու տախտակները եւ ձեր աչքի առջեւ ջարդուփշուր արեցի: 18 Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջեւ աղաչեցի, հաց չկերայ, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քաւութեան համար, որովհետեւ մեր Տէր Աստծոյ առջեւ չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան: 19 Ես վախենում էի նրա բարկութիւնից ու զայրոյթից, որովհետեւ Տէրը բարկացել էր ձեզ վրայ ձեզ կոտորելու աստիճան: Այս անգամ էլ լսեց ինձ Տէրը: 20 Նա խիստ բարկացել էր նաեւ Ահարոնի վրայ, ուզում էր սպանել նրան: Ես այս անգամ էլ աղօթեցի Ահարոնի համար, 21 ձեր գործած մեղքը՝ հորթը, վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածուեց: Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մէջ: 22 Դուք ձեր Տէր Աստծուն բարկացրել էք Կրակի, Փորձութեան ու Ցանկութեան գերեզմանի մէջ: 23 Եւ երբ Տէրը ձեզ ուղարկեց Կադէսբառնեայից, ասաց. “Ելէ՛ք ու ժառանգեցէ՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ”, դուք չէիք հնազանդուել ձեր Տէր Աստծոյ խօսքին, չէիք հաւատացել նրան, Տիրոջ ձայնին չէիք անսացել:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1530

Մեկնաբանություններ

eBottomLeft">

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո